ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Հյուսիսային Իրաք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի հնարավոր ներխուժմանը Հյուսիսային Իրաք: Այդ մասին Սինգապուրում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Հուսով ենք, որ մենք չենք դառնա Իրաքում միակողմանի ռազմական գործողության վկաները»,-նշել է նա:



Գեյթսը ԱՄՆ վարչակազմի այն ներկայացուցիչներից մեկն է, որոնք հասկանում են Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված մտահոգությունները: «Վաշինգտոնը կարծում է, որ PKK-ի խնդրի լուծումը գտնվում է Թուրքիայում, ոչ թե Իրաքում»,-ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, գրում է «Հյուրիեթ»» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---