Ասադ. Արևմուտքը փորձում է օգտագործել հրադադարը` օգնելու համար ահաբեկիչներին 3 նոյեմբերի 2016 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքն այն ժամանակ է հրադադար ցանկանում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե խաղաղ բնակիչները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Արևմուտքն, առաջին հերթին ԱՄՆ-ն, միշտ այն ժամանակ են հրադադար ուզում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե քաղաքացիական անձինք: Նրանք փորձում են հրադադարն օգտագործել օգնելու համար ահաբեկիչներին, լոգիստիկ աջակցություն, զենք ու փող տրամադրելով` որպեսզի նրանք հզորանան ու նորից սկսեն գրոհել»,-ասել է Ասադը: Ըստ Ասադի, Հալեպում հրադադարի խափանման համար մեղավոր են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Ասադն ասել է, որ Արևմուտքը սատարում է ահաբեկիչներին հյուծելու համար Սիրիան: Ասադն ասել է, որ կոալիցիայի ինքնաթիռները նպատակաուղղված թիրախավորում են կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, ինչը նպաստեց ԻՊ նոր հարձակմանը: Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |