Վարչապետ. «Սեքյուրիթի դրիմի» և «Փարկինգ Սիթի Սերվիսի» գործառույթները պետք է անցնեն պետությանը 3 նոյեմբերի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 3-ին Կառավարության նիստում անդրադարձել է նախորդ օրը երեկոյան ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը Ոստիկանության պետին հանձնարարել է, ըստ անհրաժեշտության ներառելով նաև ֆինանսների և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ, և մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում ՝ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնի պետական կառույցներին: Այնուհետև վարչապետը ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարներին հանձնարարել է աջակցել Երևանի քաղաքապետին, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների գործառույթները՝ այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնի համայնքային կառույցներին: Կարմիր գծերի, արագաչափերի ու խախտումներն արձանագրող տեսախցիկների տուգանքների գումարները կուղղվեն պետությանը: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարվել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը: Կարապետյանը Ոստիկանության պետին նաև հանձնարարել է մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխման հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքեր: Այդ թվում՝ շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն երթևեկության կաննոների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիների կանոնակարգման ծառայության մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարին նաև հանձնարարվել է քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման, արգելանք դնելու, պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման հետ կապված: Կարդացեք նաև՝ Ավտոկայանատեղիների հոսքերի տնօրինումը կարող է հանձնվել համայնքին Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |