Yandex. Հայերն ավելի շատ են սկսել ծախսել առցանց գնումների և խաղերի վրա

Yandex. Հայերն ավելի շատ են սկսել ծախսել առցանց գնումների և խաղերի վրա

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հայ օգտատերերն ավելի քիչ են ծախսում ուղևորությունների վրա և ավելի շատ չինական առցանց խանութներից գնումների և առցանց խաղերի վրա: Նման եզրակացության են եկել «Yandex. Money» ծառայության վերլուծաբանները` ուսումնասիրելով «Yandex.Դրամարկղ»-ի տվյալները, որի միջոցով կարելի է վճարում կատարել ավելի քան 75 առցանց հարթակում:

Հայաստանի բնակիչներն ավելացրել են առցանց ծախսերն ընդհանուր առմամբ. 2016-ին նրանք 15 տոկոսով ավելի են ծախսել ծառայության միջոցով, քան 2015-ին:

Հատկապես աճել է հետաքրքրությունը չինական առցանց խանութների հանդեպ, որտեղ հայ օգտատերերը 2016-ին 3 անգամ ավելի շատ գումար են ծախսել, քան 2015-ին: Աճել է նաև պատվերների քանակը, սակայն միջին գումարը նվազել է, կազմելով 2408 դրամ` գրեթե մեկ երրորդով պակաս, քան մեկ տարի առաջ: Այսպիսով, մարդիկ ավելի շատ են չինական ապրանքներ գնել, սակայն ավելի քիչ գումարի:

Չինական ապրանքների ամենաակտիվ գնորդները Երևանից են ու Վանաձորից:

Հայաստանի բնակիչներն ավելի շատ են սկսել ծախսել առցանց խաղերի և ավելի քիչ սոցցանցերի վրա: Վիրտուալ խաղերի ծախսերը 1 տարում աճել են գրեթե երկու անգամ: «Խաղամոլի» միջին չեկը 1730 դրամ է, իսկ սոցցանցի օգտատերինը` 1317 դրամ: «Ամենամոլի» խաղացողները Երևանում են և Գյումրիում:

Ավելացնելով վերոնշյալ ծախսերը` հայ օգտատերերը սկսել են տնտեսել ճամփորդությունների վրա: Վերջին տարում ինքնաիթիռի տոմս 2 անգամ քիչ է գնվել, քան 2015-ին: Միջին վճարումը նույնպես նվազել է` կազմելով 31 692 դրամ, ինչը 49%-ով պակաս է նախորդ տարվանից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---