Լոնդոնի դատարանը թույլ չի տվել Թերեզա Մեյին սկսել Brexit-ն առանց խորհրդարանի հավանության 3 նոյեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող մեկնարկել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն առանց խորհրդարանի հավանության: Հայցով դատարան էին դիմել ձեռնարկատեր Ջիլ Միլլերը և վարսավիր Դեյր դոս Սանտոսը: Դատարանը հավանություն է տվել` հղում անելով Եվրամիության մասին պայմանագրի տեքստին, որտեղ ասվում է, որ պետությունները կարող են դուրս գալ կազմակերպության կազմից «ըստ սեփական սահմանադրությունների պահանջների», հայտնում է Ինտերֆաքսը Sky News-ի վրա հղումով: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում էր, որ հանրաքվեի արդյունքները և կառավարության լիազորությունները միանգամայն բավարար են ակտիվացնելու համար Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացը մեկնարկելու համար: Սակայն դատարանը որոշեց, որ դա չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին: Մեյի գրասենյակում արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են այդ որոշումը: Ենթադրվում է, որ դատարանը կվերադառնա գործի քննությանը դեկտեմբերին: Կառավարությունը մտադիր էր սկսել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն արդեն 2017-ի մարտին: Սակայն Գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ այդ գործընթացը հետաձգվում է անորոշ ժամկետով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |