Կարեն Կարապետյանի և այլ վարչապետների պատվին փարթի՝ Երևանում

Կարեն Կարապետյանի և այլ վարչապետների պատվին փարթի՝ Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ նոր վարչապետի նշանակումը բուռն արձագանքի արժանացավ հասարակության կողմից: Կարեն Կարապետյանի շուրջ ձևավորված դրական սպասելիքների ֆոնին նա, կարծես, դառնում է նոր կուռք հայերի երկրպագման «պանթեոնում»:

Այսպես, նոյեմբերի 11-ին երևանյան ակումբներից մեկում, այդ թվում, նրա պատվին նույնիսկ փարթի են անելու՝ Prime minister party: Կազմակերպիչները նշում են, երեկույթի նման թեմատիկան ընտրվել է զվարճանալու և զվարճացնելու նպատակով, և չի կրում որևէ քաղաքական ուղղվածություն:

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ և ԳԽ նիստերի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:

Կազմակերպիչները հայտնեցին PanARMENIAN.Net ին, որ սկզբում ցանկություն կար միջոցառումը նվիրել միայն Կարեն Կարապետյանին, սակայն հետո՝ սխալ հասկացված չլինելու համար, որոշվեց նվիրել այն «ուղղակի վարչապետներին»:

Դատելով սպասվելիք միջոցառման պաստառից՝ այն նվիրված է լինելու Կարեն Կարապետյանին, ՌԴ նախկին և ներկա վարչապետներին՝ Վլադիմիր Պուտինին ու Դմիտրի Մեդվեդևին, Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ու Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնիին:

Նույն ակումբում 2015 թվականի նոյեմբերին կայացել էր ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված փարթի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---