
Նոյեմբերի 4-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Միևնույն ժամանակ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում ևս նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: