Freedom House-ը մտահոգված է Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումներով

Freedom House-ը մտահոգված է Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումներով

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ:

Contact.az-ը գրում է, որ Freedom House-ի միջազգային ծրագրերի հարցերով փոխնախագահ Ռոբերտ Գերմանն ասել է, թե իշխանությունները պետք է դադարեցնեն փաստաբանների նկատմամբ խիստ ճնշումները՝ նրանց մասնագիտական գործունեության հետ կապված

«Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի երկրում այն քիչ փաստաբաններից երկուսի՝ Էլչին Սադիգովի և Ֆարիզ Նամազլիի դեմ հետապնդումները, որոնք քաջություն ունեն պաշտպանել քաղբանտարկյալներին և ուշադրություն հրավիրել իշխանությունների կողմից նրանց իրավունքների խախտումներին»,- նշել է նա:

Freedom House-ի հայտարարությունում հիշեցվում է, որ նոյեմբերի 2-ին իշխանամետ ԶԼՄ-ները հրապարակում են տարածել իբր պաշտպանյալներից մեկի կնոջ հետ Սադիգովի «ռոմանտիկ հարաբերությունների» մասին: Նույն օրը նա սպառնալիքներ է ստացել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով ոստիկանության գլխավոր վարչության քննիչից: Ֆարիզ Նամազլին, իր հերթին, բողոք է ստացել, որը ներկայացվել է նրա դեմ դատարանում ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ չնայած նրան, որ դատարանում ինքն էր ենթարկվել հարձակման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---