Մոուրինյո. Մխիթարյանը պետք է ավելին անի իր տեղը հարձակման գծում ունենալու համար 4 նոյեմբերի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է ավելին անի «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհային գծում իր տեղն ունենալու համար: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեներբախչեի» հետ (1:2) հանդիպումից հետո: Պատասխանելով Մխիթարյանի մասին կոնկրետ հարցին խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում` Մոուրինյոն ասել է. «Նա պետք է ավելին անի, ահա այսքանը: Այս ակումբում մենք մեծ սպասելիքներ ունենք, այդ դիրքերում խաղացողները շատ են և նա պետք է Մատայից, Լինգարդից, Մարսիալից լավ խաղա` նա պետք է նրանցից լավ խաղա, ահա և վերջ»: «Յուրաքանչյուր մարզիչ ուզում է, որ խաղը հաղթանակով ավարտվի, ցանկացած մարզիչ ուզում է այն խաղացողներին ընդգրկել, որոնք, իր կարծիքով, ավելին կարող են անել թիմի համար և ես բացառություն չեմ»,-մեջբերում է Մոուրինյոին ակումբի պաշտոնական կայքը: «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ դաշտում անցկացնելով 104 րոպե: «Ֆեներբախչեի» դեմ խաղում Մխիթարյանը խաղի վերջին կես ժամում փոխարինել է Մարկուս Ռեշֆորդին: Նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Սիթիի» դեմ սեպտեմբերյան դերբիից հետո: 2:1 հաշվով պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ կմնա խմբի երրորդ հորիզոնականում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |