4 նոյեմբերի 2016 - 13:57 AMT
Օբաման 1 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարացրել է Իրանի դեմ գործող պատժամիջոցները:

Խոսքն Իրանի դեմ 1979-ին ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների մասին է, երբ 50 ԱՄՆ դիվանագետ պատանդ վերցվեց Իսլամական հեղափոխության ժամանակ:

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն նորմալացել, և Իրանի հետ 1981-ի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը դեռ շարունակվում է: Ուստի սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան»,-ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթղթում, հայտնում է Ինտերֆաքսը:

Չնայած պատժամիջոցների գործողության երկարացմանը` ԱՄՆ-ն աստիճանաբար հանում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները: 2016-ի հունվարին չեղարկվեցին երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: Աշնանը Վաշինգտոնը թույլ տվեց ընկերություններին, մասնավորապես, ավիաշինարարներին, բինզես վարել երկրում: