Սյոմին. Հովհաննիսյանը կարող է «Լոկոմոտիվի» համար Մխիթարյանի նման խաղացողի գտնել

Սյոմին. Հովհաննիսյանը կարող է «Լոկոմոտիվի» համար Մխիթարյանի նման խաղացողի գտնել

PanARMENIAN.Net - «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը կարող է մոսկովյան ակումբի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի գտնել Հայաստանի հավաքականում: Այդ մասին լրագրողներին է ասել մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը:

«Դա լավ է և կարևոր, որ նա կլինի ազգային հավաքականում, կտեսնի իր խաղացողներին, մրցակցին: Հնարավոր է, մեզ ինչ-որ մեկին խորհուրդ տա: Ինչո՞ւ ոչ: Գուցե Հենրիխ Մխիթարյանի նման մեկին»,-ասել է Սյոմինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---