Սերժ Սարգսյանը Ղարաբաղի մասին. Ադրբեջանի նախագահն ուղղակի ցանկալին ներկայացնում է որպես իրողություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը, խոսելով այն մասին, թե կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի մերձակա 7 շրջանները փոխանցել Ադրբեջանին, ուղղակի ցանկալին ներկայացնում է որպես իրողություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Մենք մեր դիրքորոշումն ունենք Ղարաբաղի վերաբերյալ եւ այն բոլորովին չի փոխվել: Մեր դիրքորոշումն այն է, որ ղարաբաղցիները պետք է անվտանգ բնակության երաշխիքներ ունենան այն տարածքում, որտեղ ապրել են դարերով: Ղարաբաղն ինքնորոշվել է ԽՍՀՄ օրենքին համաձայն, հանրաքվեի միջոցով: Որից հետո Ադրբեջանը ագրեսիա է կատարել Ղարաբաղի դեմ: Մարտական գործողությունների արդյունքում ստեղծվեց անվտանգության գոտի: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի: Սա առաջինը: Երկրորդը: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղը չի կարող անկլավային վիճակում գոյատեւել: Ուստի այն պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ: Եվ երրորդը, պետք է տրվեն մարտական գործողությունները չվերսկսելու խիստ երաշխիքներ: Այդ նպատակով էլ ստեղծվել է անվտանգության գոտին: Այս երեք պայմաններով ենք մենք գնում հարցի խաղաղ կարգավորման»,-նշել է նա:



Մեկնաբանելով այն հարցը, որ ըստ որոշ ԶԼՄ-ների, նա իբր որոշակի խոստումներ է տվել ամերիկացիներին ղարաբաղյան հարցում փոխզիջման գնալու վերաբերյալ, մասնավորապես, տարածքների հարցում` Ս.Սարգսյանը հայտարարել է.«Ես առաջին անգամ եմ լսում թե ինչ-որ խոստումներ եմ տվել ինչ-որ մեկին: Կարելի է խոստանալ ամուսնանալ, սակայն չէ որ խոսքը գնում է առավել լուրջ հարցերի մասին: Մենք ոչ ոքի ոչինչ չենք խոստացել», հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---