«Թեքեյան կենտրոնը» 2016-2017 ուս.տարում մոտ 2400 դասագիրք է տրամադրել կարիքավոր երեխաներին

«Թեքեյան կենտրոնը» 2016-2017 ուս.տարում մոտ 2400 դասագիրք է տրամադրել կարիքավոր երեխաներին

PanARMENIAN.Net - 2010-ից «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը և հնարավորություն տալիս առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր` բարերարների շնորհիվ:

Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:

2016-2017 ուսումնական տարում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը 2.407 անվճար դասագիրք է տրամադրել անապահով ընտանիքների 156 երեխային Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից և Կարբի գյուղից: Իսկ ծրագրի իրականացման յոթ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 16.519 դասագիրք 9.050.961 դրամ արժողությամբ:

Հիմնադրամը տեղեկացնում է, որ նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում և ակնկալում է Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և անհատների տևական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

/ՀՀ, Երևան 0025, Խանջյան 50/

Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)

SWIFT / BIC: ARMIAM22

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է Հայրենիքի և սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում: Հիմնադրամի նպատակն է միավորել ամբողջ հայության ջանքերն ու հնարավորությունները` ի նպաստ հայ մշակույթի, գիտության և արվեստի զարգացմանն ու տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է մշակութային, կրթական, սոցիալական և այլ մարդասիրական ծրագրեր, որոնց իրականացման համար միջոցները գոյանում են մասնավորապես Թեքեյան Բիզնես Կենտրոնի հասույթից, ինչպես նաև բազմաթիվ նվիրատվություններից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---