Պետությունը կհամաֆինանսավորի 1964-1974թթ. ծնված անձանց կուտակային վճարների 100%-ը

Պետությունը կհամաֆինանսավորի 1964-1974թթ. ծնված անձանց կուտակային վճարների 100%-ը

PanARMENIAN.Net - Պետությունը կկատարի կուտակային վճարների 100% համաֆինանսավորում 1964-1974թթ. ծնված այն անձանց համար, ովքեր կամավոր կմիանան կուտակային կենսաթոշակային համակարգին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը:

40-ից բարձր տարիքի անձինք կուտակային բաղադրիչին կարող են միանալ կամավոր` այսպիսով հնարավորություն ունենալով 63 տարեկանում կենսաթոշակ ստանալ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի թե΄ պետական, և թե΄ կուտակային բաղադրիչներից: Այսպիսով, աշխատանքային կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց, իսկ կուտակային կենսաթոշակն էլ բաղկացած է լինելու մասնակցի և պետության կատարած հատկացումներից և դրանց կառավարումից ստացված եկամուտներից:

Այս արտոնությունը գործում է համակարգին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միացողների համար:

Ընդ որում` եթե 1964-1974թթ. ծնված անձինք համակարգին կամավոր միանան մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա պետությունը նույնպես նրանց համար կկատարի կուտակային հատկացումներ եկամտի 5 տոկոսի չափով` ինչպես պարտադիր մասնակիցների դեպքում է:

Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որը գործում էր նախքան 2014 -ին կատարված փոփոխությունները, առհասարակ չէր նախատեսում պետական բյուջեից համաֆինանսավորում համակարգի կամավոր մասնակիցների համար: Մինչդեռ ընդունված վերջին փոփոխություններով օրենքն ամրագրել է այս հնարավորությունը` կուտակային բաղադրիչին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում պետությունը մասնակցի հետ միասին կկատարի կուտակային հատկացումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---