Դիարբեքիրում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորները 100-ից ավելի են

Դիարբեքիրում  պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորները 100-ից ավելի են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեիքիրի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի պարեկային ծառայության դիմաց տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել, որից 2-ը ոստիկան են, իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ը: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK):

Պայթյունից հետո թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ օպերացիան եմ սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ: Գործի են դրվել նաև Sikorsky տեսակի ուղղաթիռներ, գրում է Ermenihaber.am-ը:

Նոյեմբերի 4-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ոստիկանական շենքի դիմաց պայթեցվել էր ռումբերով բեռնված մեքենա: Թուրքիայի Ռադիոյի և հեռաստաընկերության բարձրադիր խորհուրդը հղում անելով Թուրքիայի կառավարության արած գրավոր հայտարարությանը, նշել էր, որ որոշում է կայացվել ժամանակավոր հեռարձակումներ չանել տեղի ունեցածի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---