Հայաստանի վարչապետ. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին»

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ մենք պետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Մենք այժմ անվտանգության այնպիսի համակարգում ենք, որը մեզ լիովին բավարարում է: Եվ մենք չենք պատրաստվում որեւէ բան փոխել»,-նշել է նա: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնին, «որի բացման ավանդը իրեն են վերագրում», ապա Ս.Սարգսյանը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի կենտրոնի վերաբերյալ հավանաբար հորինել են իմ այստեղի անբարյացակամները, հետո այն հասել է ձեզ` Ռուսաստան: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի գրասենյակ վաղուց ի վեր գործում է Մոսկվայում եւ նույն պայմաններով, ինչ մեզ մոտ: Թե դուք կարծու՞մ եք, որ Ռուսաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, իսկ Հայաստանը պետք է խեթի նրան: Ազնվորեն ասած, ես ուրախ եմ, որ որոշ մարդիկ Ռուսաստանում ինձ արեւմտամետ են համարում: Քանի որ շատ մարդիկ Արեւմուտքում ինձ ռուսամետ են համարում: Եվ դա հաստատում է այն, որ իրականում ես հայամետ գործիչ եմ»:



Պատասխանելով այն հարցին, թե կփոխվի արդյո՞ք Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը խորհրդարանական ընտրություններից հետո` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ առաջինը, ըստ օրենքի արտաքին քաղաքականությունը նախագահի գործունեության ոլորտն է: «Սակայն մեր կուսակցությունը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն) միշտ ներգրավված է եղել այդ ոլորտում, նախագահը միշտ խորհրդակցել է մեզ հետ, քանի որ դա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Եվ ես կարծում եմ, որ արմատական փոփոխություններ չեն լինի: Ես գտնում եմ, որ այն քաղաքականությունը, որ մենք այսօր վարում ենք, նպաստավոր է հայ ժողովրդի համար»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդւոմ է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---