Արկադի Ղուկասյան. Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկա ձեւաչափը ապակառուցողական է

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման հարցով համանախագահների առաջարկությունների մանրամասները եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի տարածաշրջանային այցի ժամկետները: «Մեր դիրքորոշումի չի փոխվել եւ չի փոխվի. առաջին հերթին պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա մնացած հարցերը»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա կարծիքով, բանակցությունների նման ձեւաչափը ապակառուցողական է, սակայն ղարաբաղյան կողմը միշտ հուսով էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան պայմանավորվել: «Սակայն այդ հույսերը չարդարացան: Բանակցությունների ներկա ձեւաչափը օգտագործվում է Ադրբեջանի կողմից քարոզչական նպատակներով, որպեսզի խոսվի, որ հակամարտությունը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Սակայն երկու կողմերն էլ հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի որեւէ որոշում չի կարող լինել»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---