Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի ղեկավար կազմը

Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի ղեկավար կազմը

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանի որոշմամբ կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագրական և ղեկավար կազմի 9 անդամ։

Կալանավորվել են գլխավոր խմբագիր Մուրդ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը։

Թուրքական իշխանամետ Sabah թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ ընդդիմադիր պարբերականի ղեկավարները մեղադրվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին գործունեություն ծավալելու մեջ։

Նշվում է, որ դատախազության որոշմամբ ձերբակալվել էր 13 հոգի՝ թերթի ղեկավար կազմի ներկայցուցիչներ և հայտնի հոդվածագիրներ։ Սակայն դատարանը բավարարել էր միայն 9-ին կալանավորելու պահանջը։

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորներն ակցիա են իրականացրել Cumhuriyet թերթի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն թերթի 13 աշխատակցի, ովքեր հոկտեմբերի 31-ին ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---