ԼՂՀ նախագահ. Մինսկի խմբի լավատեսությունը բացատրելի է, միջնորդը միշտ էլ լավատես է

PanARMENIAN.Net - «Տարածքների հարց միշտ էլ կա, եւ մենք չենք կարող այն շրջանցել: Սակայն դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում առաջնային հարց չէ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, համանախագահները հստակ գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշման մեջ տրամաբանություն կա: «Տարածքներն ու գաղթականները հակամարտության հետեւանքն են, այլ ոչ թե պատճառը: Ադրբեջանը պարտվել է եւ կորցրել է Լեռնային Ղարաբաղը: Դա բոլորն են հասկանում, սակայն դիվանագիտական բանաձեւ կա. «Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց...»,- նշել է Ղուկասյանը:



Միեւնույն ժամանակ, ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ միջնորդների լավատեսությունը բացատրելի է: «Միջնորդը միշտ էլ լավատես է, հակառակ դեպքում անհնարին է պայմանավորվել: Մենք հասկանում ենք, որ փոխզիջումներ անհրաժեշտ են, սակայն դրանց մասին վերացական է խոսվում: Մեզ համար գլխավորը, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում մաս առ մաս վերցնել, նա ցանկանում է ամեն ինչ անմիջապես ստանալ: Այդպես չի լինում»,- ընդգծել է Ղուկասյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---