Արամ Ա-ն խոսել է լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու անհրաժեշտության մասին

Արամ Ա-ն խոսել է լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառը նոյեմբերի 4-ին այցելել է Լիբանանի նախագահական Պաապտայի նստավայր և հանդիպել երկրի նորընտիր նախագահ Միշել Աունին:

Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արամ Ա-ն կաթողիկոսության, թեմերի, Լիբանանի հայկական ժողովական կառույցների ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Միշել Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթելով, որ նրա ընտրությամբ Լիբանանի ժամանակակից պատմության մեջ նոր էջ բացվի, որը կնշանավորվի ներքին միասնականությամբ ու տնտեսական զարգացմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին ու քրիստոնեական ներկայության ամրապնդման հարցերին: Նախագահ Աունը և Վեհափառը Հայրապետը շեշտել են լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու և Լիբանանի զորակցությանը նոր մղում տալու հրամայականը: Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը և Մայր Տաճարի լուսարարապետ Նորայր եպիսկոպոս Աշըգյանը:

Հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---