Պեսկովը հերքել է ԱՄՆ հաքերների կողմից ՌԴ համակարգերի խափանումը

Պեսկովը հերքել է ԱՄՆ հաքերների կողմից ՌԴ համակարգերի խափանումը

PanARMENIAN.Net - ՌԴ համակարգչային համակարգերի անվտանգությունն ապահովվում է ընթացիկ սպառնալիքներին արձագանքելու մակարդակով: Այդպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ ռազմական հաքերները կոտրել են ռուսական համակարգերը, այդ թվում Կրեմլում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կիբերանվտանգության և տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցները ձեռնարկվում են այն մակարդակով, որը համապատասխանում է ընթացիկ պահին, ինչպես նաև պաշտոնական մակարդակով մեր հասցեին հնչեցվող սպառնալիքներին այլ պետությունների ներկայացուցիչների կողմից»,-հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ ամերիկյան NBC-ին հետախուզության բարձրաստիճան աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական հաքերները թափանցել են ՌԴ համակարգչային համակարգեր, որոնք պատասխանատու են էներգամատակարարման կառավարման համար, այդ թվում Կրեմլի ցանցում: Ըստ հեռուստաընկերության, հաքերներն այնպես են արել, որ ռուսական ցանցերը խոցելի են դարձել ԱՄՆ համար:

ԱՄՆ ներկայացուցիչները բազմիցս են մեղադրել Ռուսաստանին, որ որոշ հաքերներ, որոնք աշխատում են ՌԴ կառավարության վրա, իբր գրոհում են ԱՄՆ գերատեսչությունների կամ նախագահության թեկնածուների նախընտրական շտաբերի տեղեկատվական համակարգերը, ինչպես նաև խոստացել են համարժեք պատասխան տալ: Մոսկվան անհիմն է համարում նման մեղադրանքները, որոնք հիմնավորված չեն փաստերով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---