Վաղ թե ուշ, Ադրբեջանն ստիպված կլինի Ղարաբաղի հետ հաշվի նստել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ մանդատը սահմանափակ է. այն չի վերաբերում կարգավորման իրավական կողմերին: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, իրավական հարցերի կարգավորումը գտնվում է Միջազգային դատարանի իրավասությունում: ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ իրեն հիասթափեցնում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: «Բաքուն ցանկանում է, որպեսզի հակամարտության կարգավորումը ձեռնտու լինի միայն ադրբեջանական կողմին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա բանակցություններ է վարում ԼՂՀ-ի անունից, սակայն նա չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը»,- ընդգծել է Ղուկասյանը:



Վերադառնալով բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցչի չմյասնակցելու հարցին` ԼՂՀ ղեկավարը նշել է, որ ի սկզբանե Ղարաբաղը համաձայն չէր ներկա ձեւափաչին: «ԵԱՀԿ համանախագահները եւ գործող նախագահը համոզում էին ինձ, որ դա նրանց մեղքը չէ, որ մենք բանակցություններում ներկայացված չենք: Ամեն դեպքում, վաղ թե ուշ, Ադրբեջանն ստիպված կլինի հաշվի նստել մեզ հետ»,- ասել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---