Կարապետյան. ԼՂՀ-ում պետք է զարգացնել էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները

Կարապետյան. ԼՂՀ-ում պետք է զարգացնել էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Երկու կառավարության անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել այնտեղ: Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները:

«Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում»,- նշել է ՀՀ վարչապետը:

ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին: Կարապետյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա:

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները: Վարչապետ Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը: Նա շեշտադրել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին:

Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---