2016-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3.6%-ով

2016-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3.6%-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969.010 զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3.6%-ով:

Միևնույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903.541 մարդ: 2015-ի համեմատ աճը կազմել է 3%:

Վրաստանի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն, 2016-ի առաջին 9 ամսում երկիր է այցելել 2.1 մլն զբոսաշրջիկ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն ավելացել է 19,5%:

2016-ի հունվար-սեպտեմբերին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը եղել է հարևան երկրներից: Ցանկը գլխավորում է Ադրբեջանը 1,17 մլն այցելուով: Երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են` ավելի քան 1 մլն, հաջորդը Թուրքիան է` 977 075: ՌԴ-ից Վրաստան է այցելել 831 952 զբոսաշրջիկ, Ուկրաինայից` 136 573:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---