ՀՀ ԿԳ նախարարը՝ ՌԴ նախագահի ներկայացուցչին. ՀՀ-ում երիտասարդները ռուսերենի իմացության խնդիր ունեն

ՀՀ ԿԳ նախարարը՝ ՌԴ նախագահի ներկայացուցչին. ՀՀ-ում երիտասարդները ռուսերենի իմացության խնդիր ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:

Նախարարը նշել է, որ թեպետ Ռուսաստանի հետ կրթամշակութային ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօր երիտասարդների մոտ կան որոշակի խնդիրներ, ինչպես ռուսաց լեզվի իմացության, այնպես էլ ժամանակակից մասնագիտական գրականության հասանելիության առումով:

Շվիդկոյը ՀՀ ԿԳ նախարարին է փոխանցել ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի ողջույնը` կրթության ոլորտում գործակցության զարգացման և խորացման ուղղությամբ: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում:

Նախարար Մկրտչյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը 2016-ից անդամակցում է եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցին, այդ համատեքստում նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

Նախարարի խոսքերով «Հորիզոն 2020» ցանցի ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել գիտական, նորարարական հետազոտություններ` ներգրավելով տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող հետազոտողներին ու գիտահետազոտական ենթակառուցվածքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների գարծնական պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---