100-ից ավելի ընտանիք վերադարձել է Հալեպի ազատագրված Բենի Զեյդ շրջանը

100-ից ավելի ընտանիք վերադարձել է Հալեպի ազատագրված Բենի Զեյդ շրջանը

PanARMENIAN.Net - Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ, հայտնում է Սիրիայում գործող ռուսական Հաշտեցման կենտրոնը: Ավելի քան 100 ընտանիք է վերադարձել Բենի Զեյդ թաղամասը, որը համարվում էր Հալեպի հարուստ թաղամասերից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

Ռուսական կողմը վերադարձող բնակիչներին, որոնք ամեն ինչ կորցրել են և զրոյից պետք է սկսեն, հումանիտար օգնություն է ցուցաբերում: Մի փաթեթ հացի արժեքը 50 սիրիական լիր է (5 ռուբլի), բայց երեխաներին անվճար են տալիս:

Մինչդեռ ԱՄՆ-ն կարծում է, որ սիրիական Հալեպի բնակիչներն օգուտ չեն ստանում Ռուսաստանի կողմից հայտարարվող հումանիտար դադարներից: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարևորել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը: Ըստ նրա, դա է Ժնևում ընթացող բանակցությունների նպատակը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ:Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---