Ղարաբաղի կարգավիճակի հարցը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ բաց եւ արդար բանակցություններ են անցկացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ՄԽ-ի աշխատանքում որակական փոփոխություններ են տեղի ունեցել. այն սկսել է ավելի ակտիվ աշխատել: «Ես, ինչպես բոլորդ գիտեք, լավատես եմ իմ էությամբ, սակայն առանձնակի առաջխաղացումներ ես չեմ տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո: Տարաձայնությունների շրջանակը նեղանում է, սակայն դրանք դեռ կան: Հենց այդ պատճառով մենք եկել ենք տարածաշրջան, որպեսզի կարգավորենք մի շարք հարցեր»,- ասել է Բրայզան:



Ամերիկացի դիվանագետը հատուկ ընդգծել է, որ չի խոսել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջանների հանձնման մասին: «Ես պարզապես խոսել եմ տարածքների վերադարձի մասին, չնշելով քանակը, եւ չեմ գտնում, որ բանակցային գործընթացի որեւէ գաղտնիք եմ բացել: ԵԱՀԿ ՄԽ-ն հոյակապ տեղյակ է, որ գոյություն ունեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Սակայն դրանց վերաբերյալ բանակցությունները մտնում են երկու երկրների արտգործնախարարների իրավասությունների մեջ»,- ընդգծել է ամերիկացի միջմորդը:



Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ նրա անվտանգությունը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար»,- ասել է Բրայզան: Նրա խոսքերով, բոլոր հարցերը պետք է լուծեն նախագահները, Մինսկի խումբը պարզապես տարբերակներ է առաջարկում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---