«Հայաստան» հիմնադրամն 9 առանձնատուն է կառուցել Արցախի բազմազավակ ընտանիքների համար

«Հայաստան» հիմնադրամն  9 առանձնատուն է կառուցել Արցախի բազմազավակ ընտանիքների համար

PanARMENIAN.Net - 2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել և կառուցում Արցախի 5 և ավելի զավակ ունեցող ընտանիքների համար:

Այս նպատակին են ուղղվել Հեռուստամարաթոն 2015-ի ընթացքում հավաքագրված գումարների մի մասն ու անհատ բարերարների նվիրատվությունները:

Ընդհանուր առմամբ կառուցվել և կառուցվում է 28 առանձնատուն Արցախի ամենատարբեր համայնքներում, ներառյալ` Մարտակերտ, Մարտունի, Որոտան Ավետարանոց, Վանք, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Մուշկապատ, Ճարտար, Խանձաձոր, Մեծ Թաղեր, Ակնաբերդ, Ճարեքթար, Եղեգնուտ, Միրիկ, Բերդիկ, Քրասնի, Չափար, Կուսապատ, Մայրամաձոր, Նորագյուղ, Վարանդա, Վուրգավանդ քաղաքային և գյուղական համայնքներում:

Ինն առանձնատուն արդեն կառուցված է, լիովին կահավորված է և պատրաստ շահագործման: Ճարտար, Քրասնի, Մարտակերտ, Մարտունի և Ճանկաթաղ համայնքներում բնակվող հինգ բազմազավակ ընտանիքներն (Հարությունյանների, Շիրինյանների, Բաղդասարյանների, Մովսեսյանի, Պետրոսյանների, Սարգսյանների) արդեն նշել են իրենց բնակարանամուտը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստի որոշմամբ, 2016 թ.-ի նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Կշարունակվի Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---