Նախարար. 100 տարվա պատմությամբ շենքերը պատմամշակութային հուշարձան ճանաչելու օրինագիծ է մշակվում

Նախարար. 100 տարվա պատմությամբ շենքերը պատմամշակութային հուշարձան ճանաչելու օրինագիծ է մշակվում

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարությունն օրինագիծ է մշակում, որով 100 և ավելի տարվա պատմություն ունեցող բոլոր շինությունները կճանաչվեն պատմամշակութային հուշարձաններ: Այս մասին լրագրողներին հայտնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մենք այսօր քննարկել ենք տարբերակ՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու․ այն շինությունները, շենքերը, որոնք ունեն հարյուր տարվա պատմություն՝ պատմամշակութային արժեք են և հուշարձան: Սեփականատերն իրավունք չունի քանդել դրանք և պարտավոր է պահպանել: Կամրագրենք այս ամենն օրենքով: Թե երբ է այդ օրինագիծն օրենքի ուժ ստանալու, ես դժվարանում եմ ասել այս պահին», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում պայթեցվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը:Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել: Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները: Որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնել և 1 մլն դրամի չափով տուգանքի ենթարկել պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Կարդացեք նաև՝ Տպարանի շենքը քանդած ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---