8 հունիսի 2007 - 15:42 AMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՌԴ դեսպանատան աշխատակիցներին Ռուսաստանի Օրվա առթիվ
Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորանքի իր խոսքում Հանրապետության նախագաhը կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացումն ու ամրապնդումը: