Հենրիխ Մխիթարյանը` ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

Հենրիխ Մխիթարյանը` ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնշանակվի Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:

ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ դեսպանի նշանակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը: Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---