ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են զորավարժարանները պայթուցիկներից

ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են զորավարժարանները պայթուցիկներից

PanARMENIAN.Net - ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարանները պայթուցիկներից ամառային ուսումնական շրջանի ավարտից հետո, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը:

Ականազերծման խմբերի կազմում կան նաև համապատասխան վարժեցված շներ: Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 150 զինծառայող, 20 միավոր հատուկ տեխնիկա:

Մեկ ամսում սակրավորները պետք է ականազերծեն և մաքրեն ընդհանուր առմամբ 400 հա տարածք: Զինամթերքի, արկերի, պայթուցիկների հայտնաբերված հատվածները կոչնչացվեն տեղում պայթեցման եղանակով: Զորավարժարանների մաքրման աշխատանքները կտևեն մինչև նոյեմբերի վերջը:

2013-ին 12 և 16 տարեկան 2 դեռահաս մտել էր ռուսական ռազմակայանի պահպանվող զորավարժարան և պայթել հակատանկային ականի վրա: Երկուսն էլ զոհվեցին: Միջադեպը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---