Էրդողան. Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ գործողություններ կսկսի «երբ հասնի ժամանակը» 8 հունիսի 2007 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Խոսելով Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժմանը վերաբերող տեղեկությունների մասին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քայլեր կձեռնարկեն, երբ ժամանակը գա: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության եւ Գլխավոր շտաբի միջեւ այդ հարցով տարաձայնություններ չկան: «Եթե սահմանամերձ ռազմական գործողություն սկսկվի, կառավարությունն առաջինը կքննարկի այդ հարցը մեր անվտանգության ուժերի հետ, ապա հարցը կտեղափոխվի խորհրդարան: Եթե հարցում գա բանակից, մենք դեմ չենք լինի: Երբ գա ժամանակը, մենք կանենք, ինչ որ պետք է»,- ընդգծել է Էրդողանը:Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ կրկնել է, որ նա չի խոսել քրդերի անմիջական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Մեր կարծիքը ուղված չէ քուրդ առաջնորդներին, այլ Բաղդադի վարչակազմին: Ես հանդիպել եմ Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ»,- ասել է նա, հայտնում է Hurriyet թերթը: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |