ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Երիտասարդական նվագախումբը կզարգացնեն երաժշտական կրթությունը մարզերում 8 նոյեմբերի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի մարզերում երաժշտական կրթության զարգացմանը։ Մարզային այցելությունների ընթացքում կանցկացվեն հանդիպում-վարպետության դասեր «Անկախության սերունդ» համահայաստանյան երիտասարդական նվագախմբի երաժիշտների հետ։ Երևանից ժամանած մասնագետների մոտ վարպետության դասեր կանցնի Շիրակի և Տավուշի մարզի՝ համահայաստանյան այս նախագծին մասնակցած 12-18 տարեկան 22 երաժիշտ։ Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ աջակցության շնորհիվ նվագախումբը զգալի ձեռքբերումներ է ունեցել դասական երաժշտության գլուխգործոցները հանրությանը ներկայացնելու գործում։ «Հայաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է։ Մեր նպատակն է պահպանել ու զարգացնել այդ ավանդույթները։ Այդ նպատակներին շատ ավելի դյուրին է հասնել, երբ կողքիդ ունես ՎիվաՍել-ՄՏՍ-ի նման գործընկեր ու համախոհ։ Ընկերությունը և նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անգնահատելի ներդրում ունեն դասական երաժշտության հանրայնացման, տարածման գործում»,-ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում և խրախուսում է երաժշտական նվագախմբին՝ իր օգտաշահ ու բարի առաքելությունն իրականացնելու գործում: Ողջունելի է նվագախմբի ձգտումը՝ կանգ չառնել ձեռքբերածով և շարունակել երաժշտարվեստի տարածումը հանրության, և հատկապես՝ երիտասարդության շրջանում: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից հատկապես կարևորվում է մարզերում բնակվող երիտասարդ երաժիշտներին իրենց ոլորտներում կատարելագործվելու հնարավորության ընձեռումը: Այսօրինակ ծրագրերը նպաստում են երաժշտարվեստի ոլորտի սերնդափոխությանը՝ խթանելով նվագարանների գեղարվեստական առանձնահատկություններում ազգային ինքնության տարրերի հետագա զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցելու ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլև` հայկական մշակույթը և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնելու արտասահմանյան բեմերում: Երիտասարդական նվագախումբը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականություն է դարձրել Հայաստանում աննախադեպ ծրագիր՝ դասական համերգների առցանց հեռարձակում, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մեծ լսարանների հասանելի դարձնել դասական երաժշտությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն օգնում են փոխանցել մեր մշակութային ավանդույթները հասարակության լայն զանգվածներին և նպաստում են երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |