Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործումը չի անդադառնա այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա 8 հունիսի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունում` ԱՄՆ-ի հետ Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին, կարեւոր է ոչ թե տվյալ նախագծի իրականացման հարցը, այլ համգործակցության հավանականությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի համար այդ առաջարկությունը մեծ պլյուս է: «Փաստորեն, Ադրբեջանը դառնում է տարածաշրանային նշանակության երկիր: Սակայն կան մինուսներ: Մահմեդական աշխարհի երկրները բավականին բացասական կարող են արտահայտվել տվյալ համագործակցության մասին: Սակայն գլխավորը` Բաքուն տագնապալի վերաբերմունք կառաջացնի Իրանի մոտ»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանին այդ տեսանկյունից ոչինչ չի սպառնում եւ նման համագործակցությունը, նույնիսկ իրագործման դեպքում, ոչ մի կերպ չի անդադառնա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա:Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G8-ի գագաթնաժողովին առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանն Ադրբեջանում եւ նշել է, որ այդ դեպքում Մոսկվան կարող է հրաժարվել իր հրթիռները Եվրոպայի վրա ուղելու մտադրությունից: ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |