Միջազգային հանրությունը լուրջ առաջընթաց է սպասում Ղարաբաղի հարցով բանակցություններում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Զրույցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ խնդիրներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` հունիսի 9-ին Ս.Պետերբուրգում կայանալիք հանդիպումից սպասվող արդյունքներին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր:



Բրայան Ֆոլի խոսքերով, որ կողմերի միջեւ բանակցվող փաստաթուղթը խիստ իրատեսական հնարավորություններ է ընձեռում համաձայնության հասնելու առումով: Հղում կատարելով G-8 խմբի արտգործնախարարների մայիսի 30-ի Պոտսդամյան հայտարարությանը, նա շեշտեց, որ միջազգային հանրությունն ակնկալում է լուրջ առաջընթաց բանակցություններում: Միացյալ Թագավորության ներկայացուցչի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը անխուսափելիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի որպես քաղաքական միավորի ձեւավորմանը, միասնական տնտեսական առաջընթացի հսկայական խթանմանը: Պրն. Ֆոլին ներկայացվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մանրամասները, ընթացիկ իրականացվող եւ առաջիկա ծրագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---