Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում

Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Քվեների հաշվարկը շարունակվում է, սակայն հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու շանսերը շատ ավելին են, քան կանխատեսվում էր: Հանրապետական թեկնածուն հաղթել է Ֆլորիդայի և Օհայոյի առանցքային նահանգներում, հայտնում է Medusa-ն:

Ըստ CNN-ի, ընտրիչների քվեների հաշվարկով հաշիվը 238 է 215-ի դիմաց հօգուտ Դոնալդ Թրամփի: New York Times-ը կանխատեսում է նրա հաղթանակը 95% հավանականությամբ: Այնուամենայնիվ, Քլինթոնը դեռ պահպանում է հաղթելու փոքր շանսերը:

Թեկնածուները դեռևս լռում են: Քլինթոնը մի քանի ժամ առաջ գրառում էր կատարել թվիթերում. «Մեր թիմը հպարտանալու շատ բան ունի, ինչ էլ տեղի ունենա այսօր, շնորհակալություն բոլորին»:

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---