Սարգսյանը մեկնել է ԱՄԷ. Մի շարք փաստաթղթեր կստորագրվեն

Սարգսյանը մեկնել է ԱՄԷ. Մի շարք փաստաթղթեր կստորագրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի շրջանակում նախագահն առանձնազրույց է ունենալու Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումներն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ նախագահն այցի շրջանակում հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:

Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 25-ին` Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ։ Երկրների միջև մի շարք համաձայնագրեր են կնքված, այդ թվում՝ «Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», 2002թ. Աբու Դաբի, «Համաձայնագիր ՀՀ և ԱՄԷ առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին», 2002թ. Աբու Դաբի, «Համաձայնագիր մշակույթի բնագավառում համագործակցության մասին», 2002թ. Աբու Դաբի, «Համաձայնագիր ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին», 2007թ. Աբու Դաբի, «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», 2012թ., Աբու Դաբի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---