Թրամփը հաղթել է. Քլինթոնը զանգահարել է նրան և ընդունել իր պարտությունը

Թրամփը հաղթել է. Քլինթոնը զանգահարել է նրան և ընդունել իր պարտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե, հայտնում է Meduza-ն:

Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Ավելի վաղ New York Times-ը կանխատեսում էր նրա հաղթանակը 95% հավանականությամբ:

Քլինթոնը մի քանի ժամ առաջ գրառում էր կատարել թվիթերում. «Մեր թիմը հպարտանալու շատ բան ունի, ինչ էլ տեղի ունենա այսօր, շնորհակալություն բոլորին»:

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են:

ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---