Թրամփի առաջին ելույթը. Ժամանակն է, որ ամերիկացիները միավորվեն և միասնական ժողովուրդ դառնան 9 նոյեմբերի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև քվեների ոչ պաշտոնական հաշվարկի ավարտին, երբ պարզ դարձավ, որ նա է հաղթել նախագահի ընտրություններում: Իր ելույթը Թրամփը սկսել է բոլոր հավաքվածներին ուղղված երախտիքի խոսքերով և նշել, որ նախագահական մրցավազքը «բարդ գործ է»: Նա ասել է, որ «հենց նոր հեռախոսազանգ է ստացել Հիլարի Քլինթոնից, որը շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ: Ի պատասխան նա շնորհավորել է Քլինթոնին «հզոր ընտրարշավի կապակցությամբ» և նշել է «ծանր պայքարը» նախընտրական մրցարշավում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացիների համար «ժամանակն է միավորվել և միասնական ժողովուրդ դառնալ»: «Խոստանում եմ, որ նախագահ կլինեմ բոլոր ամերիկացիների համար, դա ինձ համար շատ կարևոր է: Ես հուսով եմ ստանալ ձեր աջակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք մեծ երկիր դառնալ»,-ասել է Թրամփը, գրում է ՌԲԿ-ն: Ըստ նրա, հարկավոր է «թարմացնել ամերիկյան երազանքը», ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա իրացնելու իր ներուժը: «Մոռացված մարդիկ այլևս մոռացված չեն լինի»,-ասել է նա: Թրամփը հայտարարել է նաև, որ «մեծ տնտեսական պլան» ունի: «Մենք կվերականգնեք մեր ճանապարհները, կամուրջները, հիվանդանոցները, ենթակառուցվածքները»,-ասել է նա` հավելելով, որ դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |