Թուրքիան այնուամենայնիվ ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի սահմանների մոտ

PanARMENIAN.Net - Ահա արդեն մի քնաի օր է, ինչ Թուրքիայի այն շրջաններում, որոնք սահմանակից են Իրաքին, շարունակվում է քուրդ գրոհայինների չեզոքացման ռազմական գործողությունը: Գործողությունը կատարվում է երկրի 11 նահանգներում, որին մասնակցում են մինչեւ 50 հազար զինվորականներ` զրահատեխնիկայի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների աջակցությամբ: Հարվածները օդից եւ ցամաքային հրետանուց տեղում են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաեւ սահմանակից Իրաքի տարածքից, որտեղ նույնպես տեղակայված են քուրդ անջատողականները: Քրդական աղբյուրները պնդում են, որ հրետակոծության արդյունքում այրվել են երեք քրդական գյուղեր Իրաքի հյուսիսում:



Խոշորածավալ ռազմական գործողությունը ձեռնարկվել է ի պատասխան քուրդ գրոհայինների կողմից թուրքական պահակակետի հրետակոծման երկրի արեւելքում գտնվող Թունջելի գավառում, որի արդյունքում զոհվել են 8 թուրք զինվորներ, իսկ 6-ը վիրավորվել են:



Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ պաշտոնական Բաղդադը Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից ձեռնարկվող գործողությունները կդիտարկի որպես իր երկրի դեմ ուղղված ագրեսիա: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոչ է արել Թուրքիային դադարեցնել իրաքյան տարածքի հրետակոծությունները, քանի որ «դա ոչ մի լավ բան չի բերի երկու պետություններին», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---