Ջորջ Բուշը Կոսովոյի խնդրի մասին. «Նպատակը անկախությունն է, ժամկետը` այժմ»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ «անվերջ երկխոսությունը»: «Նպատակը անկախությունն է, ժամկետը` այժմ»,-ասել է նա: Բուշն առաջարկել է վերջնաժամկետ հաստատել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի ընդունման համար: Ավելի վաղ, Հայլիգենդամում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջարկել էր հետաձգել այդ հարցի լուծումը կես տարով: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի պլանի վրա հիմնված բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ին էր ներկայացվել մայիսի վերջում: Սերբիան մերժեց Ախտիսաարիի պլանը, իսկ Ռուսաստանը հայտարարեց, որ հնարավոր չի համարում որոշում կայացնել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ առանց հաշվի առնելու սերբ ղեկավարության կարծիքը: Բուշն էլ իր կողմից հաստատեց, որ ԱՄՆ-ն լիովին կողմ է Ախտիսաարիի ծրագրին: ՌԴ նախագահ Վ.Պուտինը բազմիցս է հասկացրել, որ եթե Կոսովոն անկախ ճանաչվի, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի ճանաչել նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնահռչակ պետությունների անկախությունը, մասնավորապես Հարավային Օսեթիայինը եւ Աբխազիայինը, հաղորդում է «Ֆրանս պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---