10 նոյեմբերի 2016 - 12:59 AMT
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները

Վրաստանի Վազիանի ռազմակայանում` ՆԱՏՕ-ի և Վրաստանի Վարժանքի և գնահատման համատեղ կենտրոնի տարածքում, Թբիլիսիիս ոչ հեռու մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները: Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 20-ը, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Լայնածավալ զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի 12 անդամ և 2 գործընկեր երկիր` 250 զինվորական: Համատեղ զորավարժությունների գլխավոր նպատակն է Վրաստանի և ՆԱՏՕ-ի ԶՈւ փոխկապակցվածության մշակումը»,-ասել են ՊՆ ներկայացուցիչները բացման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրորդն են, որ անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան գործողությունների փաթեթի (SNGP) շրջանակում:

Ավելի վաղ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հայտարարել էր, որ այդ տարածաշրջանը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն առնձնահատուկ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա, քանի որ վրացական ծրագրերն ունեն նաև տարածաշրջանային ասպեկտներ, որոնք հնարավորություն են տալիս նրա հարևան երկրներին, օրինակ, Հայաստանին, ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժությունների մասնակցել Վրաստանում: