Չեռնոգորիայի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը կորուստ ունի

Չեռնոգորիայի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը կորուստ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Չեռնոգորիայի հետ տնային հանդիպմանը:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վնասվածքի պատճառով նոյեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղին չի մասնակցի Դավիթ Մանոյանը, որն արդեն լքել է ազգային ընտրանու ճամբարը:

Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ խաղին կշարունակի նախապատրաստվել 23 ֆուտբոլիստով:

Նոյեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը: Խաղի գլխավոր մրցավարն է Պավել Կրալովեցը Չեխիայից: Նրա օգնականներն են Ռոման Սլիսկով Սլովակիայից և Իվո Նադվորնիկը Չեխիայից: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան Չեխիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---