10 նոյեմբերի 2016 - 14:26 AMT
Թրամփի հաղթանակից հետո Twitter-ում և Facebook-ում ռեկորդային թվով գրառումներ են արվել

ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը Twitter-ի և Facebook-ի օգտատերերը ռեկորդային քանակի գրառումներ են արել: Թվիթների քանակը Թրամփի հաղթանակի մասին հայտարարությունից հետո անցել է 75 մլն-ից` գերազանցելով 2012թ. ռեկորդը, երբ 31 մլն թվիթ էր արվել, գրում է USA Today-ը:

Facebook-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ սոցցանցերի մոտ 115.3 մլն օգտատեր 716.3 գրառում է կատարել, ինչպես նաև լայքեր է դրել և կիսվել ընտրությունների վերաբերյալ նորություններով:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը:

ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: