Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով

Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով

PanARMENIAN.Net - Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթների պարզեցման և սպասարկման որակի բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ներկայում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվում են միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ բժշկական վկայականները էլեկտրոնային համակարգի համակցման դեպքում ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։

Մասնավորապես, վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի և մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի և ռեսուրսների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար:

Ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի բժշկական վկայականի ծածկագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---