ՀՀ-ում Իռլանդիայի դեսպան. Ղարաբաղյան գործընթացում ստեղծված այսօրվա իրավիճակը չի կարող անվերջ տեւել

PanARMENIAN.Net - Իռլանդիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կտեւի այնքան, որքան հարկավոր է կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը: Նրա խոսքերով, ռազմական գործողությունների ցանկացած ձեւ նման տիպի հակամարտությունների լուծման հարցում միշտ անարդյունավետ է: «Մենք շատ երկար ենք պատերազմել եւ դա խանգարել է խաղաղ գործընթացին: Հակամարտությունը Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դարերի խորքն է գնում, սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին ռազմական գործողություններն առավել կատաղի էին: Եվ դա բոլորովին չէր նպաստում խաղաղ գործընթացին: Մենք միշտ դիտարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ տեսակետից: Քանի որ համաշխարհային հանրությունը շահագրգռված է, որ հակամարտությունը հանգուցալուծվի, ստեղծվեց ԵԱՀԿ ՄԽ-ն , որը շատ բան է անում: Սակայն համաձայնության պետք է գան Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է դեսպանը: Հարմանը հիշեցրել է, որ ԼՂ հարցը ԽՍՀՄ-ից է ժառանգվել: «Միեւնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ այս իրավիճակը կարող է անվերջ տեւել: Ճիշտ է, բանակցային գործընթացը կախված չէ ժամկետներից, չի կարելի ժամկետ հաստատել: Դա դժվարին քաղաքական ուղի է, որը, հուսով եմ, կբերի հանգուցալուծմանը»,-ասել է իռլանդացի դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---