Նախկին տպարանի շենքը քանդած ընկերությունը 2 ամիս չի կարողանա պայթեցման աշխատանքներ իրականացնել

Նախկին տպարանի շենքը քանդած ընկերությունը 2 ամիս չի կարողանա պայթեցման աշխատանքներ իրականացնել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին ԱԻՆ-ում գումարվել է «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ՝ հոկտեմբերի 27-ին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվել է հանձնաժողովի որոշումը՝ համաձայն որի 2 ամսով կասեցվում է ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում պայթեցվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել: Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները: Որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնել և 1 մլն դրամի չափով տուգանքի ենթարկել պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Կարդացեք նաև՝ Նախարար. 100 տարվա պատմությամբ շենքերը պատմամշակութային հուշարձան ճանաչելու օրինագիծ է մշակվում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---