Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող 199-րդ կոնգրեսականը

PanARMENIAN.Net - Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարող ԱՄՆ Կոնգրեսի 199-րդ կոնգրեսականը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Կոնգրեսականի որոշումը կայացվեց Փենսիլվանիայում ANCA-ի անդամների ջանքերի շնորհիվ: «Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փիթսին աջակցության համար եւ հուսով ենք, որ նրա դիրքորոշումը կօգնի Վաշինգտոնի իր գործընկերներին ընդունել այդ կարեւոր բանաձեւը: ԱՄՆ կառավարությունը պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ապացուցելու համար իր հավատարմությունը համամարդկային իդեալներին»,-հայտարարել է Փենսիլվանիայում ANCA-ի նախագահ Արա Չալյանը:



Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ելնելով մարդու իրավունքներից, էթնիկ զտումների անթույլատրելիությունից եւ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---