Դավիթ Բաբայան. Կան հանգամանքներ, որ ստիպում են Ադրբեջանին հրադադարն ավելի շատ խախտել

Դավիթ Բաբայան. Կան հանգամանքներ, որ ստիպում են Ադրբեջանին հրադադարն ավելի շատ խախտել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծության հետևանքով բարեբախտաբար ոչ զոհեր կան, ոչ վիրավորներ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

«Արտառոց իրավիճակ չէ, սա մեր առօրյան է` տեղի է ունենում այն, ինչ միշտ տեղի է ունենում: Ունենք հակառակորդ, որ ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը՝ մի օր ավելի շատ, մի օր՝ ավելի քիչ: Կրակում են, բայց կրկնում եմ, դա առօրյա է»,-ասել է Բաբայանը:ԼՂՀ նախագահի խոսնակը նշել է, որ տարօրինակ կլիներ, եթե չլինեին հրադադարի խախտումները, քանի որ «գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ»:

«Մեր քաջ տղաները կանգնած են այնտեղ, նրանց համար դա առօրյա է: Հակառակորդը փորձում է թիկունքում՝ ապատեղակտվության հիման վրա ստեղծել անառողջ իրավիճակ, ահաբեկել ժողովրդին: Հիմա այնտեղ կանգնած մեր տղաները մի՞թե արժանի են, որպեսզի մեր թիկունքում նման երևույթներ լինեն ու թուլացնեն մեր մարտունակությունը»,-նկատել է Բաբայանն` անդրադառնալով ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ առաջնագծում «հայերի խուճապահար փախչելու» մասին սոցցանցերում տարածած գրառումներին:

Բաբայանը նշել է, որ կան մի քանի հանգամանքներ, որոնք ստիպում են Ադրբեջանին հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտել: Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ադրբեջանական բանակը բարոյալքված չէ, ինչպես նաև որ ինքը պատրաստ է պետք եղած ժամանակ բանակն օգտագործել իշխանության պահպանման համար:

«Ադրբեջանի ներքին իրավիճակը յուրահատուկ է, այնտեղ սոցիալական, տնտեսական ու քաղաքական լուրջ խնդիրներ կան: Այս զորավարժությունների միջոցով Ալիևը՝ խանը, ցույց է տալիս իր հակառակորդներին, որ ունի բանակ և եթե պետք լինի այն կօգտագործի սեփական ժողովրդի, ազգային փոքրամասնությունների դեմ: Նման ծավալի զորավարժությունների անցկացմամբ ու ցուցադրմամբ, Ալիևը ցանկանում է բարձրացնել իրենց արժանապատվությունը, որ ոտնահարավել էր քառօրյա պատերազմում նրանց ունեցած կորուստներով, իսկ վերջակետը դրվել էր Երևանում անցկացված զորավարժություններով»,-ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը:

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---